Մոսկվայի քաղաքային դատարանը կրճատել է «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկիի եւ «Մենատեպ» ընկերության նախկին ղեկավար Պլատոն Լեբեդեւի պատժաչափերը՝ 13 տարին դարձնելով 11 տարի: Ըստ այդմ, նրանք ազատության մեջ կհայտնվեն 2014 թվականին, հաղորդում է «ՌԱՊՍԻ»-ն:
Խոդորկովսկիի եւ Լեբեդեւի պաշտպանները պահանջել են չեղյալ համարել նրանց դատավճիռը, քանի որ դրանք «քաղաքական դրդապատճառներ» ունեն: Խոդորկովսկիի եւ Լեբեդեւի պաշտպանները պնդում են, որ իրենց պաշտպանյալներին նույն բանի համար դատել են երկու անգամ:
Հիշեցնենք, որ նրանք դատապարտվել են 2010 թվականին՝ նավթի յուրացման եւ փողերի լվացման մեղադրանքներով: Դատարանը նրանց դատապարտել էր 14-ական տարվա ազատազրկման, սակայն նախորդ տարվա մայիսին Մոսկվայի քաղաքային դատարանը պատժաչափը մեղմել էր, այն նվազեցնելով մեկ տարով:




























