Ռուսաստանյան սպորտի եւ մշակույթի գործիչները պահանջում են մանդատից զրկել Պետերբուրգցի պատգամավոր, նույնասեռականության քարոզչության դեմ պայքարի առաջամարտիկ Միլոնովին: Նրանք կարծում են, որ Միլոնովի ջանքերով Պետերբուրգը վերածվել է «այլատյացության եւ խավարամոլության մայրաքաղաքի», նշում է NTV-ն:
Վալերի Միլոնովի ջանքերով Սանկտ-Պետերբուրգում Մադոննայի եւ Լեդի Գագայի հետապնդման փորձերը լրջորեն զայրացրել են արվեստագետներին, գործի է անցել «ծանր հրետանին»: Կիրկորովը, Բասկովը, Վալերիան Մալաֆեեւը, Պլյուշենկոն, Բիլանն ու մյուսները Պուտինից եւ Մեդվեդեւից պահանջում են կարգի բերել Սանկտ-Պետերբուրգը, իսկ ողջ երկրով մեկ ստորագրություններ են հավաքվում:
Ավելի վաղ Միլոնովին մանդատազուրկ անելու դիմում ներկայացրել էին պետերբուրգցիները, եւ նրանց դիմումը գրանցման փուլում է:





























