Հարցազրույց «Արմենթել» ընկերության տեղեկատվական անվտանգության հարցերով տնօրեն Կարեն Կարապետյանի հետ։

Պարոն Կարապետյան Հայաստանում այսօր որքանո՞վ է լուծված տեղեկատվական անվտանգության խնդիրը եւ ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել այն ամրապնդելու համար։

Պետության, տեղեկատվության անվտանգության ոլորտում պետական եւ կոմերցիոն կառույցների հասունության մակարդակը որոշվում է մի շարք նորմատիվային փաստաթղթերի հիմքով, որը տեղեկատվական ոլորտում կարգավորում է հասարակական կառույցների քաղաքականությունը, ինչպես նաեւ այնպիսի կառույցների առկայությունը, որոնք պատասխանատու են այս ոլորտում քաղաքականության մշակման եւ ներկայացված պահանջների փաստացի բավարարման համար։

1988 թվականից սկսած, երբ առաջին անգամ հայտնի «Մորրիսի որթը» անդամալույծ դարձրեց ԱՄՆ ում առաջին տեղեկատվական կապ ունեցող Պենտագոնի ARPANET-ի վեց հազար համակարգիչները, «տեղեկատվական անվտանգության մասնագետ» հասկացությունը առանձնացավ «ցանցային կառավարիչ կամ կապի փորձագետ» հասկացությունից եւ դարձավ առանձին միավոր իր պարտականությունների հստակ ընդգծված շրջանակով եւ հատուկ գիտելիքների եւ հմտությունների պահանջով։ Այս տասնամյակի սկզբին, տեղեկությունների եւ ցանցային համակարգի պաշտպանության տեխնոլոգիաները ակտիվորեն ներդրվում են նաեւ հետխորհրդային տարածքում։ Տեղեկատվական անվտանգության մի շարք միջազգային ստանդարտներ փոխառվել են, հարմարացվել ազգայինին եւ ԱՊՀ գրեթե բոլոր երկրներում կիրառվում են։

Փորձագետների կարծիքով, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ գնալով ավելի արդիական է դառնում պետությունների եւ գաղափարական կազմավորումների տեղեկատվական հակամարտությունը։ Օրիգինալ չեմ երեւա, եթե ասեմ, որ տեղեկատվական հակամարտության պայմաններում նախ եւ առաջ անհրաժեշտ է պայքարել պետության տեղեկատվական համակարգի քայքայիչ ազդեցության դեմ, որ ենթադրում է անվտանգության զարգացած համակարգերի ստեղծում եւ դրանց աջակցում։ Բիզնեսում տեղի ունեցող գործընթացները շատ բաներով նման են պետությունների միջեւ ընթացող գործընթացներին, սակայն գաղտնիք չէ, որ արդեն հիմա, գլոբալիզացիայի պայմաններում մենք ունենք այնպիսի կորպորացիներ, որոնք չեն զիջում, որոշ դեպքերում էլ իրենց հզորության ազդեցությամբ, բյուջեով եւ տեխնոլոգիական հնարավորություններով գերազանցում են աշխարհում գոյություն ունեցող շատ պետություններից։ Հավելեմ, որ երկրների մասշտաբներով, մրցակցության առկայության դեպքում, տեղեկատվական հակամարտությունը մրցակիցների միջեւ եւ թիրախային խմբերի գրավումն իրենց թեժությամբ երբեմն չեն զիջում պետություների եւ գաղափարախոսությունների միջեւ ընթացող պայքարին։ Ելնելով վերոնշյալից, հասկանալի է դառնում, որ ե՛ւ պետական կառույցները ե՛ւ բիզնես կորպորացիաները իրենց ցանցերի տեղեկատվական անվտանգության ապահովման գործում ցույց են տալիս աճող հետաքրքրություն՝ տեղեկատվական անվտանգության ոլորտում ներդնելով խոշոր ֆինանսական ռեսուրսներ։

Խոշոր կորպորացիաներն ամեն օր նշում են տեղեկատվական ցանցի անվտանգության պաշտպանության խախտման դեպքերի աճ՝ տարեկան միջինը 12 տոկոսով։ Կազմակերպությունների քանակը, որոնք ֆինանսական կորուստները են ունենում նման դեպքերում, եւս աճ է գրանցում, ինչը չի կարող չանհանգստացնել։

Կորպորատիվ ցանցերի ամբողջականության խախտումների մեծ մասը, տարբեր զեկույցների համապատասխան, մեծամասամբ հաքերների պատճառով է լինում (մինչեւ 63% 2005 թվականի ընթացքում), նվազագույն բաժինն էլ կազմակերպության աշխատակիցների պատճառով։ Աճում է նաեւ վնասաբեր կոդի թափանցումը հետխորհրդային տարածքում, այսպիսով Security Intelligence Report-ի տվյալներով , որը հրապարակվել է 2009 թվականին Microsoft ընկերության կողմից վնասաբեր կոդի ներթափանցման ցուցանիշը Ռուսաստանում 2008 թվականի երկրոդ կիսամյակում աճել է 58 տոկոսով՝ համեմատած առաջին կիսամյակի հետ, որը կազմել է 21,1 տոկոս։ Այս ցուցանիշով Ռուսաստանն աշխարհում գրավում է երկրորդ տեղը։ Միեւնույն ժամանակ ԱՄՆ եւ Չինաստանը շարունակում են մնալ առաջին տեղում վեբ սերվերների թվի առկայությամբ, որոնք ծրագրային անվտանգության մեջ տարածում են վնասաբեր կոդեր։

Ընդհանրապես եթե խոսենք ժամանակակից տեղեկատվական հարձակումների մասին, ապա պետք չէ մտածել, որ նրանք կազմակերպված են միայն «արվեստի նկատմամբ ունեցած սիրուց»։ Ռոմանտիկ-հաքերների դարն արդեն անցել է։ Ամբողջ աշխարհում, բոլոր շուկաներում բարձր մրցակցություն ունեցող պրոֆեսիոնալներ կան եւ նույնիսկ խմբեր, որոնք աշխատում են այդ ոլորտում եւ հստակ պատվիրատուների եւ նրանց պաշտպանության ներքո։ Եթե ընկերությունում որակով է իրականացված տեղեկատվական անվտանգության համակարգի ապահովումը, ապա ոչ փորձառու հաքերը գործնականորեն ոչ մի հնարավորություն չունի իրականացնելու մտածածը։

Կարելի է վստահաբար ասել, որ այս պայմաններում կազմակերպությունների եւ ինստիտուտների տեղեկատվական ամբողջականության պաշտպանությունը ձեռք է բերում մեծ արդիականություն։ Ոչ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ համաշխարհային շուկայի տարբեր ոլորտների առաջնորդող խոշոր կորպորացիաներին տեղեկատվական անվտանգության համակարգերի ներդրումը թույլ է տալիս խուսափել ֆինանսական կորուստներից, որոնք կազմում են կազմակերպության ընդհանուր բյուջեի 11-13 տոկոսը։

Գործնականում այս համակարգը իրականացվել է «Արմենթել»-ում, օրինակ՝ գործում է տեղեկատվական անվտանգության ներքին նորմատիվ բազա։ Ցանցային հարձակումներից խուսափելու համար մենք կիրառում ենք ժամանակակից տեխնոլոգիաներ, հակավիրուսային միջոցներ, ինչպես նաեւ այլ տեխնիկական եւ ծրագրային հնարավորություններ։ Իհարկե, տեխնիկական հնարավորությունները եւ նորամուծությունները անօգուտ կլինեին՝ առանց որակավորում ունեցող թիմի եւ փորձագետների, ովքեր աշխատում են մեր ընկերությունում։
Տեղեկատվական անվտանգության համակարգերի ներդրումը 100 տոկոս անվտանգություն չի ապահովում, քանի որ դրանց զարգացման հետ զուգահեռ՝ զարգանում են նաեւ չարտոնագրված հասանելիության տեխնոլոգիաները, եւ մեծանում է ե՛ւ այս, ե՛ւ այն կողմի փորձագետների պրոֆեսիոնալիզմը։ Ցավոք, ես դեռեւս չեմ կարող դատել այն մասին, թե ինչպիսին է իրավիճակը հայաստանյան տեղեկատվական անվտանգության ոլորտում։

Վերջերս հայտնի էր դարձել, որ եվրոպական եւ ամերիկյան սերվերներից տվյալները Հայաստան էին հասնում թուրքական «Թուրքտելեկոմ» ընկերության միջոցով։ Այդ նորությանը զուգահեռ՝ սպառողները ինտերնետ-ծառայությունների որակի վատացում նկատեցին. որքանո՞վ էին այս իրադարձությունները փոխկապակցված։

Ես ինտերնետի որակը չէի կապի որեւէ տրանզիտային օպերատորի չար մտադրությունների հետ, դա բարդ եւ ծախսատար գործընթաց է։ Կարեւոր է գիտակցել, որ ինտերնետ հասանելիության որակը ոչ մի կերպ չի կապվում ինտերնետ-ռեսուրսի հասանելիության կամ աշխատունակության հետ։ Պակաս կարեւոր դեր չի խաղում նաեւ ռեսուրսի աշխատանքային քաղաքականությունը։ Վառ օրինակ են սոցիալական ցանցերի, հայտնի ռեսուրսների սերվերների սահմանափակումները։ Ինտերնետի պահանջարկը Հայաստանում բուռն տեմպերով է աճում, եւ հայրենական պրովայդերները պետք է իրենց անհրաժեշտ հզորությամբ ապահովեն, որպեսզի հետո որակյալ կապով ապահովեն իրենց հաճախորդներին։ Օգտագործողի համար, ի վերջո, կապի հուսալիությունն ու որակն են կարեւոր։

Ինչպե՞ս կբացատրեք այն փաստը, որ Թուրքիային մոտ գտնվող ՀՀ սահմանում հայկական օպերատորների հետ կապը «կորում է», եւ հայտնվում են թուրքական օպերատորներինը։ Օրինակ՝ Զվարթնոց օդանավակայանում վայրէջք կատարելիս ուղեւորների հեռախոսներին թուրքական կողմի ողջույնն է հայտնվում։ Ե՞րբ եւ ի՞նչ կերպ է «Արմենթելը» մտադիր լուծել այս խնդիրը։

Այդ երեւույթը պայմանավորված է թուրքական օպերատորների կայանների ուժեղ ազդանշաններով։ Եթե բաժանորդի հեռախոսի ուղղումները թույլ են տալիս կապի օպերատորի ավտոմատ ընտրություն, ապա հեռախոսը ավտոմատ միանում է այն կապին, որի ազդանշանն այդ կետում ավելի ուժեղ է։ Թուրքական օպերատորի կայանների տեղաբաշխումն այնպիսին է, որ Զվարթնոց օդանավակայանի տարածքում նրանց ազդանշաններն ավելի ուժեղ են, քան հայկական օպերատորների կայանների ազդանշանները։ Որպեսզի բացառել օտար ցանց ընկնելը, բավական է հեռախոսի համապատասխան ուղղումներն անել ձեռքով։ Հետեւանքները կարող են այնպիսին լինել, որ երեւանյան սովորական համարին կատարված զանգը մի քանի անգամ ավելի թանկ կարող է ստացվել։ Այս երեւույթը լայն տարածում չունի, սակայն մեր ընկերությունն աշխատում է երկու ուղղություններով. սահմանամերձ շրջաններում անցած տարի հավելյալ կայաններ ենք տեղադրել եւ բացի այդ, մենք բացատրական աշխատանքներ ենք իրականացնում։ Օտար ցանցում մեր հաճախորդներն այժմ ավելի քիչ են հայտնվում։ Ավելացնեմ, որ բաժանորդների արտասահմանյան ռոումինգի ծախսերը ընկերությունը փոխհատուցում է։