Ճապոնական Hitachi հոլդինգի ռուսական ներկայացուցչության բիզնեսի զարգացման հարցով տնօրեն Յակով Ֆոմինիխին սպանողները, կարող էին նրա հետքի վրա դուրս գալ ոստիկանության օգնությամբ` օգտագործելով կեղծ առիթ: Նրա անհետացման օրը` դեկտեմբերի 11-ին, նրան հրավիրել էին ոստիկանության բաժին` Kia Rio մեքենային բախվելու կասկածանքով:

Քննության աղբյուրը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին պատմել է, որ ոստիկանությունում Kia Rio-ի սեփականատերը չի ճանաչել Ֆոմինիխին եւ նրան ազատ են արձակել: Հենց ոստիկանությունից դուրս գալիս նրա հեռախոսնա անջատված է եղել, իսկ նրան այլեւս ոչ ոք չի տեսել:

Քննությունն շրջանառության մեջ է դրել մի վարկած, ըստ որի մենեջերին փորձել է գտնել մեկը, ով չի իմացել, թե որտեղ է նա աշխատում, բայց իմացել է նրա մեքենայի համարանիշը: Kia Rio-ի վարորդը կարող էր խայծ լինել, իսկ ճանապարհային ոստիկանները գտել են Ֆոմինիխին, չկասկածելով այդ մասին:

Ֆոմինիխի նկատմամբ հետախուզում է հայտարարվել դեկտեմբերի 11-ին: Ավելի ուշ Զելենոգրադում գտել են նրա այրված մեքենան եւ

փաստաթղթերով պայուսակը: Հաջորդ օրը Տվերի մազրում ձյունը մաքրելիս հայտնաբերվել է նրա մարմինը:
Փորձագետները պարզել են, որ մահից առաջ նրան խոշտանգել են, ապա կոտրել վիզը: Կոտրված է եղել նրա ողնաշարը, մատները,

մարմնի վրա կապտուկներ ու այրվածքներ են եղել:

Քննիչները կարծում են, որ նրանից որոշակի կոմերցիոն տեղեկատվություն են փորձել կորզել, գրում է NEWSru.com-ը:

Անհետացման օրը Hitachi-ի աշխատակիցը պետք է մասնակցեր բազմամիլիոն գործարքի կնքմանը, սակայն չի հասցրել դա անել: