Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը եւ «Ժառանգություն» կուսակցությունը hրավիրում են համապարփակ հանրային ժողով, որը կկայանա դեկտեմբերի 22-ի կեսօրին՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:
«Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունից հայտնում են, թե քաղաքացիական հասարակության եւ քաղաքական գործընթացների միջեւ արհեստական ջրբաժանը կամրջելուն միտված այս յուրահատուկ հավաքը բաղկացած կլինի քաղաքացիների ելույթներից եւ երաժշտական կատարումներից: Հովհաննիսյանը հանդես կգա հիմնական հայտարարությամբ, եւ հավաքը կավարտվի «Ժառանգություն» կուսակցության հակիրճ ու հատուկ համագումարով:
Մուտքն ազատ է:



























