ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանն այսօր` դեկտեմբերի 21-ին, ասուլիսում շնորհավորեց լրագրողներին, որ աշխարհի վերջը չի եկել եւ կյանքը շարունակվում է: Նա ցանկություն հայտնեց, որ բոլոր անհանգստությունները պսակվեն հաճելի ու գեղեցիկ անակնկալներով:

Խոսելով ՀՀԿ համագումարի մասին պատգամավորն ասաց, որ Սերժ Սարգսյանի ելույթը բովանդակային առումով համապարփակ էր, իսկ ելույթում ներառված մեսիջները վերաբերում էին թե արտաքին քաղաքական, թե սոցիալ-տնտեսական ոլորտներին:

Կարինե Աճեմյանը նշեց, որ իրենց թեկնածուն ամենաուժեղն է եւ իրենք մեծ հույսեր են կապում նրա հետ: