Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 20-ին, ժամը 20.30-ին, բաժին է ներկայացել 1985 թ. ծնված Հակոբ Մ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա սեպտեմբերի 8-ից ՌԴ Սոլնեչնեգորսկի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում էր մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար կատարելու մեղադրանքով: