«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության միջքաղաքային երթուղիների տոմսը նախկինի պես ավտոտրանսպորտի տոմսից ավելի էժան կլինի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, մամուլի ասուլիսում նշեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը: «Իհարկե, դժվար թե հնարավոր լինի շատ մեծացնել արագությունը՝ հաշվի առնելով լեռնային տեղանքը, ուստի 1,5 ժամում Գյումրիից Երեւան չես հասնի (հեռավորությունը 116 կմ է-խմբ): Բայց մենք կփորձենք ուղեւորությունը դարձնել առավելագույնս հարմարավետ»,-ասել է Ռեբեցը:

Նրա խոսքով, 2012-ին ՀԿԵ-ն 2 մլրդ դրամ է կորցրել ներքին ուղեւորատար երթուղիներում: Վերջերս ընկերությունը 2010 թվականի համար 155 մլն դրամի փոխհատուցում է ստացել, որից հետո PWC ընկերությունը աուդիտ է անցկացրել:

Դա կազմել է ՀԿԵ-ի վնասների 15 տոկոսը:

2013 թվականին ընկերությունը մտադիր է վերանայել Հայաստանի ներսում ուղեւորատար երթուղիների սակագները: Նախատեսվում է ախատանքային օրերի համար տոմսի գներն էժանացնել, իսկ հանգստյան օրերին՝ թանկացնել: