«Հարավկովկասյան երկաթուղի» ընեկերությունը 2012 թ-ին Հայաստանում 3 մլրդ դրամի (ընթացիկ փոխարժեքով մոտ 7.4 մլն դոլար) ապրանքներ եւ ծառայություններ է գնել: Այդ մասին լրագրողներին դեկտեմբերի 21-ին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը: Նրա խոսքով` տեղական շուկայի մատակարումներն ընկերության պահանջները բավարարում են 20%-ով:
«Մենք պատրաստ ենք երկխոսության տեղական բոլոր կազմակերպությունների հետ եւ այդ մասին բազմիցս հայտարարել ենք: Այստեղ մենք կազմակերպել ենք հայկական արդյունաբերական արտադրանքի ցուցադրություն: Մենք ուշադիր ուսումնասիրում ենք նրանց առաջարկությունները»,-նշել է Վ. Ռեբեցը: Ոչ բոլոր դեպքերում այդ առաջարկությունները կարող են ընդունվել` գլխավորապես գների եւ որակի ոչ բավարար հարաբերակցության պատճառով:
«Եթե ինչ-ինչ հարցերում մենք պատրաստ ենք նախապատվությունը տալ տեղական արտադրանքին, ապա անվտանգության երթեւեկության ապահովման հարցում մենք որեւէ կոմպրոմիսի չենք գնում»,-հայտարարել է Ռեբեցը:
Իր կողմից ընկերությունը պատրաստ է գործընկերներին աջակցել նրանց կողմից առաջարկվող արտադրանքի սերտիֆիկացման հարցում: Ռետինատեխնիկական արադրանքի արտադրությամբ զբաղվող տեղական ընկերություններից մեկի հետ այս տարի նման աշխատանք իրականացվել է:





























