«Հանրապետություն» կուսակցության անդամ Աշոտ Զաքարյանը մեկնելու է Ղազախստան։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Մենք տեղեկացրել էինք, որ նա արտագաղթելու է, բայց չէինք կարողացել պարզել, թե կոնկրետ ուր:
Երեկ Աշոտ Զաքարյանը «Ժամանակի» հետ զրույցում հաստատեց, որ Ղազախստան է գնալու: Զաքարյանն ասաց, թե աշխատանքի հրավեր չունի, ինքն է ցանկանում ինչ-որ գործ սկսել, բայց չասաց, թե կոնկրետ ինչ գործ: Նա մի անգամ արդեն գնացել է Ղազախստան եւ իր գործը սկսելու նախապատրաստական աշխատանքներ կատարել: Զաքարյանը վերջնականապես կմեկնի դեկտեմբերի 24-ին:
Ա. Զաքարյանը Ղազախստանից վերադարձել է` մասնակցելու համար «Հանրապետություն» կուսակցության այսօրվա համագումարին: Մեզ հետ հեռախոսազրույցում նա ասաց, թե չի դադարեցնի իր կուսակցական գործունեությունը: Ավելին՝ համագումարի ժամանակ նա ընտրվեց կուսակցության քաղխորհրդի անդամ:
Մեր զրուցակցի խոսքով` ինքը դրսից օգտակար կլինի եւ որոշ աշխատանքներ կտանի իր կուսակցության համար»,- գրում է «Ժամանակ» թերթը։
Տեղադրություն




























