Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թեթչերին վիրահատել են։

Առկա տվյալներով՝ վիրաբուժական միջամտության պատճառը բարոնուհի Թեթչերի միզապարկում առաջացած գոյացությունն էր։ Նա ուժերը վերականգնում է բրիտանական հիվանդանոցներից մեկում, նրան խնամում է դուստրը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Լորդ Թիմ Բելը Sky News հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ վիրաբուժական միջամտության որոշումըկայացվել է համապատասխան հետազոտությունից հետո։ Վիրահատությունը նորմալ է անցել։

Սպասվում է, որ 87-ամյա Թեթչերը բուժհաստատությունը կլքի մի քանի օրից։

Մարգարետ Թեթչերը Մեծ Բրիտանիայի վարչապետն է եղել 1980-1990թթ.։ 2001-2002թթ. նա մի քանի միկրոինսուլտ էր տարել, իսկ 2010-ին «թռչնագրիպի» կասկածով հոսպիտալացվել էր։