Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին երկրի նախագահ Ջորջո Նապոլիտանոյին հրաժարականի դիմում է ներկայացրել, վերջինս այն ստորագրել է։ Առայժմ նախարարները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը։ Նախագահը կառավարությունը պետք է ցրի դեկտեմբերի 24-ին։
Վերջին օրը պարզվել է, որ Մարիո Մոնտին հումորի զգացում ունի։ Դեռ առավոտյան, հրաժեշտ տալով թիմակիցներին, նա ասել է. «Ահա եկավ կառավարության վերջը, բայց մայաներն այստեղ մեղավոր չեն։ Ակնարկը բոլորն են հասկացել. Իտալիայում ամեն ինչ կախված է Բեռլուսկոնիից։ Նա ցանկանում է վերադառնալ, ուրեմն Մոնտին պետք է հեռանա, գրում է vesti.ru-ն։
Վարչապետը կատարեց մեկ շաբաթ առաջ տրված խոստումը. բյուջեի ընդունումից անմիջապես հետո հրաժարականի դիմում ստորագրեց։
Իտալիայում արտահերթ ընտրություններն, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն փետրվարի 17-ին կամ 24-ին։ Ջորջո Նապոլիտանոյի վաղն առավոտվանից սկսվող խորհրդակցությունները ոչինչ չեն փոխի։ Դրանք շատ ձեւական եւ արագ կլինեն, եւ արդյունքում խորհրդարանը կցրվի։
Մոնտին վարչապետի պաշտոնում նշանակվել է նախորդ տարի՝ ճգնաժամի թեժ պահին։ Նրա կառավարությունը մի շարք միջոցներ էր ձեռնարկել, որոնց պատճառով երկրում վերջին մի քանի ամիսներին վարչապետի հրաժարականը պահանջող ցույցեր էին ընթանում։





























