ԱՄՆ միջուկային անվտանգության  ազգային վարչության ղեկավար Թոմաս Դ`Ագոստինոն հայտարարել է, որ հունվարին կհեռանա զբաղեցրած պաշոտնից:

Նշվում է, որ ընթացիկ տարվա ամռանը երեք տարեց ակտիվիստներ թափանցել էին պլուտոնիումի արտադրության ռեժիմային ձեռնարկություն, սակայն վարչությունում նշում են, որ  Դ` Ագոստինոյի հեռացումը, ով այդ պաշտոնը զբաղեցրել է  36 տարի, դրա հետ կապված չէ, տեղեկացնում է  Reuters-ը:

«Կարծում եմ, որ ղեկավարների պարբերական փոփոխությունը նպաստում է կազմակերպության առավել առողջ գործունեությանը», -իր որոշումը պարզաբանել է Դ` Ագոստինոն` նշելով, որ իր լիզորությունները վայր կդնի հունվարի 18-ին, հաղորդում է  «Գազետան»: