ԱՄՆ Մինեսոտա նահանգի Լեյք-Էլմո քաղաքում մի դեպք է եղել, որն ավելի նման է հոլիվուդյան մարտաֆիլմի։ 7-րդ դասարանի աշակերտներին դահուկներով սահելու տանող ավտոբուսի վարորդը ինսուլտ է ստացել։ Արդյունքում մեքենան կորցրել է կառավարումն ու դուրս եկել ճանապարհից։
Տասնյակ երեխաներ սկսել են բղավել եւ լացել, եւ միայն 12-ամյա Ռենա Քրաֆթսոնը չի կորցրել ինքնատիրապետումը։ Աղջիկը, որ նստած էր ավոբուսի վերջում, նետվել է վարորդական նստատեղի ուղղությամբ, սեղմել արգելակն ու կանգնեցրել չկառավարվողավտոբուսը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
«Ռենան առաջինը տեսավ, որ վարորդը վատացել է եւ կորցրել գիտակցությունը։ Նա փրկեց բոլորիս, թե չէ կբախվեինքորեւէ ծառի»,-պատմել է խիզախ աղջնակի ընկերուհին՝ Էմմա Անդերսոնը։





























