Ռուսաստանի Կիրովի նահանգապետ Նիկիտա Բելիխը PR-գործակալությունից առաջարկ է ստացել, որ մոտ 17 հազար դոլար վճարելու դեպքում գործակալությունը Բելիխի համար LiveJournal-ի ցանցում բլոգ կստեղծի եւ ինչպես հարկն է կսպասարկի այն։ Գործակալությունը սակայն տեղյակ չի եղել, որ նահանգապետը սեփական բլոգ ունի, եւ այն վարում է 2005 թվականի սկսած, եւ 3,500 բաժանորդներ ունի։ Ведомости-իի փոխանցմամբ, առաջարկն ուղարկած ընկերությունն այդ մասին տեղյակ չի եղել, սակայն նշված գործակալության տնօրենը նշել է, որ նման առաջարկությամբ նամակներ ուղարկվել են բազմաթիվ պաշտոնյաներին, եւ դրանցից մոտ 15-ը արձագանքել են։
Կիրովի նահանգապետն իր հերթին բլոգում մանրամասն նշել է, թե պաշտոնյաներն ինչպիսի ծառայություններ են ստանում մոտ 17 հազար դոլարի դիմաց։ Պարզվում է, որ բլոգի բովանդակությունը մանրամասն մշակվում, ապա սպասարկվում է գործակալության կողմից, հետո այն սկսում են զարգացնել, բաժանորդներ ներգրավելով։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեվն անցյալ տարվա դեկտեմբերին ՌԴ պետական խորուհրդի նիստում հայտարարեց, որ «ինտերնետում բացակայող քաղաքական գործիչները» բարձր պաշտոններ չեն կարող զբաղեցնել։ Այդ է պատճառը, որ PR-գործակալությունները սկսել են քաղաքական գործիչներին եւ պաշտոնյաներին բլոգի սպասարկման առաջարկներ անել։




























