ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հրամայել է ստեղծել ավելի հզոր եւ խոշոր հրթիռներ՝ տիեզերական ոլորտի զարգացման համար։

Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության (ՑՏԱԿ) տվյալներով՝ Կիմ Չեն Ընը համապատասխան հրաման է տվել գիտնականներին, տեխնիկներին եւ այլ մասնագետներին դեկտեմբերի 12-ին «Ինհա-3» հրթիռի՝ երկրորդ անգամ ձեւափոխված «Կվանմյոնսոն-3» արբանյակով հաջողությամբ կատարված մեկնարկին նվիրված հավաքույթին։

«Դուք պետք է ստեղծեք եւ մեկնարկեք ավելի շատ աշխատունակ արբանյակներ, նաեւ ավելի հզոր հրթիռներ»,- Կիմ Չեն Ընի խոսքերը մեջբերում է ՑՏԱԿ-ը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Ինհա-3» հրթիռը մեկնարկվել է ԿԺԴՀ-ում դեկտեմբերի 12-ին։