Ռումինիայի էկոնոմիկայի նախարար է դարձել հայազգի Վարուժան Ոսկանյանը:

Վիկտոր Պոնտայի կառավարության նոր կազմը խորհրդարանը հաստատել է դեկտեմբերի 21-ին:

Ոսկանյանի ենթակայության տակ կլինեն նաեւ երկու նախարար-պատվիրակներ. Էներգետիկայի ու փոքր եւ միջին բիզնեսի, բիզնես միջավայրի եւ տուրիզմի նախարարները: Դեկտեմբերի  22-ին կկայանա Ռումինիայի նոր կառավարության առաջին նիստը:

« Արմենպրեսը» հայտնում է, որ Ոսկանյանը նաեւ Հայոց ցեղասպանության մասին «Շշունջների գիրք» վեպի հեղինակն է: Վեպը Ռումինիայում ճանաչվել է լավագույն գրական ստեղծագործությունը եւ արժանացել  Ռումինիայի ակադեմիայի գլխավոր մրցանակին: Կոլումբիայում գիրքը լավագույն հինգ «բեսթսելլերների» շարքում է: