Աստղագետները պարզել են, որ Կալիֆոռնիայում ընկած երկնաքարի կտորներն ի հայտ են եկել 4,5 մլրդ տարի առաջ, այսինքն Արեգակնային համակարգի ձեւավորման առաջին օրերին:
«Sutter Mill» անվանումով երկնաքարը Երկրի մթնոլորտի ստորին շերտեր է հասել 2012թ. ապրիլի 22-ին: Վայրկյանում 29 կմ արագությամբ երկնային մարմինը սրընթաց անցել է Նեւադայի եւ Կալիֆոռնիայի վրայով եւ պայթել Վաշինգտոնի նահանգում: Պայթյունի ուժգնությունը կազմել է 4 կիլոտոննա տրոտիլ:
Երկնաքարի կտորները նկատել են NASA-ի աշխատակիցները: Դրանց քիմիական եւ հանքային հետազոտությունների արդյունքները հրապարկվել են Science ամսագրում:
Պարզվել է, որ «Sutter Mill»-ը երկնաքարի բացառիկ տեսակ է, որը գոյություն է ունեցել Արեգակնային համակարգի ամենավաղ փուլում:





























