Կանադայում ավիաաղետի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, ութը` վիրավորվել, հաղորդում է  СВС հեռուստաալիքը:

Միջադեպը տեղի է ունեցել կանադական Նունավուտ նահանգում: Օդանավում գտնվել են յոթ ուղեւոր եւ անձնակազմի երկու անդամ: Առայժմ անհայտ պատճառներով, օդանավը վայր է ընկել վայրէջքուղուց 600մ հեռավորության վրա, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»: