Մեծ Բրիտանիայի հարավ-արեւմուտքում հորդառատ անձրեւների հետեւանքով վերջին 50 տարվա մեջ ամենաուժեղ ջրահեղեղներն են արձանագրվել, որի արդյունքում հարյուրավոր մարդիկ ստիպած են տոների նախօրեին լքել իրենց տները, գրում է Daily Mail-ը:
Կորնուոլ կոմսության Լոստուիթիել քաղաքում ջրի մակարդակի բարձրության պատճառով երկու հարյուր մարդ ստիպված են եղել լքել իրենց տները: Դեւոն կոմսությունում էլ հարյուրավոր մարդիկ տարհանվել են ջրհեղեղի վտանգի պատճառով: Մեծ Բրիտանիայի ամենախոշոր Բրաունթոն գյուղը ճանապարհների հեղեղման պատճառով կտրվել է երկրից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Օդերեւութաբանների կանխատեսումները նույնպես լավատեսական չեն: Տեղումները կշարունակվեն, եւ ջրհեղեղներ կարող են լինել մուս շրջաններում եւս, մասնավորապես` Շոտլանդիայում:





























