Հնդկաստանի ոստիկանությունն արգելել է մայրաքաղաք Դելիի կենտրոնում ցույցերն ընդդեմ 23-ամյա ուսանողուհու խմբակային բռնաբարություն հեղինակների, հաղորդում է  BBC –ի ռուսական ծառայությունը:

Դելիում շաբաթ օրը տեղի է ունեցել բախում ոստիկանության եւ ցուցարարների միջեւ, ովքեր մտադրվել են ճեղքել շղթան եւ հասնել նախագահական նստավայր: Նրանք մահապատիժ են պահանջել հանցագործների համար:

Ոստիկանությունը ցուցարարներին առաջարկել է ցույցեր կազմակերպել քաղաքի այլ հատվածներում:

Ավելի վաղ ավտոբուսում  ուսանողուհու բռանաբարության կասկածանքով ձերբակալվել էր վեց անձ, այդ թվում` ավտոբուսի վարորդը: