Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ուժեղ հրդեհը ոչնչացրել է քաղաքային շուկայի մեծ մասը: Կրակը պատել է շուկան վաղ առավոտյան: Տեղի հրշեջներն ստիպված են եղել դիմել ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների օգնությանը` հրդեհը մարելու համար:
Կրակի ճարակ է դարձել ավելի քան 500 խանութ: Վնասի չափը գնահատվում է մի քանի միլիոն դոլար:
Ոստիկանությունը տեղեկացրել է, որ առեւտրականներն ու այցելուներն անմիջապես տարհանվել են, այնպես որ տուժածներ չկան: Նշվում է, որ շուկան մի քանի կիլոմետր հեռավորության վրա է նախագահական պալատից: Տեղական իշխանությունների կարծիքով, հրդեհի պատճառն, ամենայն հավանականությամբ, կարճ միացումն է եղել: Ահաբեկչության վարկածը չի դիտարկվում:





























