Միացյալ Նահանգները երկու ռազմանավ է ուղարկել Իրաք, տեղեկացրել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը: Նշվում է, որ 60-մետրանոց նավերը ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից Իրաքին են փոխանցվել դեկտեմբերի 20-ին:

Հողորդվում է, որ այդ «խոշոր բազմաֆունկցիոնալ նավերը կարող են խնդիրների լայն շրջանակ իրականացնել` աջակցություն ցուցաբերելով Իրաքի ռազմածովային ուժերին»:

Դեսպանատնից տեղեկացնում են, որ նավերը նախատեսված են նաեւ մոտորանավակների եւ այլ նավերի գրոհները ետ մղելու համար: Նման մոտորանավակներ օգտագործում են սոմալեցի ծովահենները, նշում է  «Ինտերֆաքսը»: