Շվեյցարական Վալե կանտոնում դեկտեմբերի 23-ին գնացքը դուրս է եկել ռելսերից ձնահոսքի պատճառով: Տուժածներ չկան, տեղեկացնում է «Ֆրանսպրեսը»:
Երկաթուղային BLS ընկերութան ներկայացուցիչ Ստեֆանի Հոֆերի խոսքով` գնացքը խրվել է ձյան հսկայական զանգվածի մեջ, որը տաք եղանակի պատճառով պոկվել եւ հայտնվել է երկաթգծի վրա: Նշվում է, որ այդ պահին գնացքում ընդամենը չորս մարդ է գտնվել:
Փրկարարները տարհանել են մարդկանց, սակայն Գոպենշտայն եւ Հոթեն քաղաքների միեջեւ երկաթուղային հաղորդակցությունը դեռեւս չի վերականգնվել:





























