Բրիտանիայի արքայազն Հարին հարավաֆղանական Գիլմենդ նահանգում հատուկ օպերացիայի ժամանակ ոչնչացրել է «Թալիբան» շարժման դաշտային հրամանատարներից մեկին:  Հարին «Ապաչ» ուղղաթիռով  ոչնչացրել է թիրախը: Նա հարվածել է «Հելֆայր» տեսակի հրթիռով: Նման «օդ-երկիր» դասի արկեր օգտագործվում են  500մ- 8 կմ հեռավոքրության թիրախների, հիմնականում տանկերի դեմ:

Նշենք, որ որպես թագավորական ռազմաօդային ուժերի զինծառայող արքայազն Հարին Աֆղանստան էր մեկնել ընթացիկ սեպտեմբերին, որտեղ կմնա մինչեւ գալիք հունվար, տեղեկացնում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: