Իսլամիստները մի քանի սրբավայրեր են ավերել Մալիի հյուսիսում գտնվող Թիմբուքթու քաղաքում, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով տեղի բնակիչներին: Ըստ նրանց` վանդալիզմին մասնակցել են  տեղական ծայրահեղական  զինված խմբավորումների 15 գրոհայիններ: Պղծվել է երկու  գերեզմանոց, հայտնում է rbc-ն:

Հիշեցնենք, 2012թ. դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն հավանություն էր տվել Մալիի հյուսիսում իսլամիստ-անջատականների դեմ ռազմական գործողությանը:

2012թ. մարտի 22-ին Մալիում ռազմական հեղաշրջում էր տեղի ունեցել: Ռազմական խունտայի առաջնորդ Ամադու Սանոգոն հայտարարել էր, որ հեղաշրջման նպատակը երկրի տարածքային ամբողջականության պահպանումն է եւ տուարեգների ու իսլամիստների անջատական ուժերի դեմ պայքարը, որոնք կողմ են  հյուսիսում անկախ պետության ստեղծմանը: Ավելի ուշ տուարեգները դուրս եկան իսլամիստների միությունից:

Հեղաշրջումից անմիջապես հետո երկրի հյուսիսային մասը գրավեցին իսլամիստ գրոհայինները: