Վիրջինիա նահանգում ամերիկացի ոստիկանները ձերբակալել են Այդահո նահանգի սենատոր Մայքլ Կրապոյին` հարբած վիճակում մեքենա վարելու համար:  Ձերբակալության մանրամասները դեռեւս չեն հաղորդվում:

Ըստ ամերիկյան օրենքների`  հարբած վիճակում առաջին անգամ ձերբակալված վարորդը կտուգանվի 300 դոլարով եւ վեց ամսով կզրկվի վարորդական իրավունքից, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:  Կրկնակի խախտումների դեպքում տուգանքի գումարը կարող է կազմել մինչեւ 10 հազար դոլար, վարորդին էլ կարող է սպառնալ մենչեւ կես տարվա ազատազրկում: