Բրազիլիայի Պերնամբուկո նահանգում միմյանց են բախվել միկրոավտոբուսն ու բեռնատարը, որի հետեւանքով զոհվել է 11, վիրավորվել 4 մարդ: Ոստիկանության տվյալների համաձայն, բեռնատարի վարորդը հարված է եղել եւ, ինչպես վկայում են ականատեսները, դուրս է եկել հանդիպակած գոտի, հաղորդում է «Ռուսաստանի ձայնը»:
Նախորդ շաբաթ Բրազիլիայում խստացվել է ոչ սթափ վիճակում ավտոմեքենայի ղեկին նստելու համար պատիժը: Այժմ ոստիկանությունըն իրավունք ունի նման դեպքում վերցնել վարորդական իրավունքը, իսկ տուգանքը տատանվում է 460-920 դոլարի սահմաններում:
Սակայն այդ պատիժները չեն վերաբերվում այն վարորդներին, որոնք մահվան ելքով վթարների պատճառ են դարձել: Նման դեպքերում պատիժները կարող են շատ ավելի խիստ լինել:




























