ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը փոխվել է: Արբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, դեսպան Ռոբերտ Բրադկեն ավարտել է Մինսկի խմբի համանախագահի իր առաքելությունը:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունից հայտնել են, որ դեկտեմբերի 21-ին ժամանակավոր համանախագահ է նշանակվել Յան Քելին, ով մինչ նոր մշտական համանախագահի նշանակումը ժամանակավորապես կփոխարինի Բրադկեին:
ԱՄՆ Պետքարտուղարությունը շնորհակալություն է հայտնել Բրադկեին համանախագահի պաշտոնում 3 տարի աշխատելու համար եւ հաջողություններ է ցանկացել նրան հետագա գործունեությունում:





























