Ղազախստանում անհետացել է լրագրող եւ իրավապաշտպան, տեղի մամուլի ակումբի ղեկավար Տոկբերգեն Աբիեւը։ Նա անհետացել է դեռեւս դեկտեմբերի 20-ին։

Այդ օրը նա իր գործընկերներին հաղորդագրություններ է ուղարկել, որտեղ ասվում էր, որ դեկտեմբերի 21-ին կայանալու է իր մամուլի ասուլիսը՝ «Կաշառակերը պետք է բանտում լինի» խորագրով։ Միեւնույն ժամանակ հավաստիացվում էր, որ միջոցառումը «սենսացիոն» բնույթ կունենա, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Տոկբերգեն Աբիեւը հանդիսանում է «Օրենք եւ արդարություն» մամուլի ակումբի ղեկավար։ Ավելի վաղ նա նույնանուն թերթի գլխավոր խմբագիրն էր։

2008 թվականին Աբիեւը ձերբակալվել էր կաշառակերության մեղադրանքով։ Ֆինանսիստական ոստիկանությունը մեղադրել է լրագրողին այն բանի մեջ, որ վերջինս փորձել էր կաշառել այդ վարչության աշխատակցին՝ հույս ունենալով փոխարենը կոմպրոմանտ ստանալ Ֆինանսական դաշտի այլ աշխատողներ վերաբերյալ։

Դատարանը Աբիեւին մեղավոր է ճանաչել եւ 3 տարի ազատազրկման դատապարտել։ Ավելի վաղ՝ 2007 թվականին, Ղազախստանում անհետացել էր «Օրենք եւ արդարություն» թերթի լրագրող Օրալգայիշա Օմարշանովան։ Նրան մինչ օրս չեն հայտնաբերել։