Սիրիայում ընդդիմության զինյալները հարձակվել են Հալֆայ ավանի վրա, որի հետեւանքով տասնյակ մարդիկ են սպանվել, այդ թվում երեխաներ եւ կանայք:

Պաշտոնական աղբյուրը պետական ՍԱՆԱ գործակալությանը հայտնել է, որ հարձակվողները լուսանկարել են իրենց զոհերին եւ փորձել մեղադրել զինվորականներին հանցագործություններ կատարելու մեջ՝ նպատակ ունենալով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի Սիրիա այցից առաջ սեւացնել կառավարական բանակը:

Աղբյուրը հավելել է, որ Սիրիայի բանակային ստորաբաժանումները մարտի են ելել ընդդիմության զինյալների դեմ եւ զգալի վնաս հասցրել նրանց:

Ավելի վաղ լրատվամիջոցները, վկայակոչելով իրավապաշտպաններին,  հայտնել էին, որ Սիրիայի ռազմաօդային ուժերի հարվածների հետեւանքով ոչնչացվել է հացի փուռը, , մահացել է հացի հերթում կանգնած շուրջ 100 մարդ:

Միաժամանակ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այսօր ընդունել է ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Բահիմիին եւ նրան ուղեկցողներին: Ասադը տեղեկացրել է Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձություններին: Իր հերթին, Բրահիմին ներկայացրել է ներդրված ջանքերը՝ սիրիական ճգնաժամը կարգավորելու համար: Քննարկվել է Սիրիայի ղեկավարության եւ ՄԱԿ-ի հատուկ բանագնցի միջեւ համագործակցության հարցը: Բանակցությունները տեղի են ունեցել գործնական, կառուցողական եւ բարիդրացիական մթնոլորտում, հաղորդում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը: