Չինաստանում խոշոր ավտովթարի զոհ են դարձել մանկապարտեզի սաները։ այսօր՝ դեկտեմբերի 24-ին, արեւելաչինական Ցզյանսի նահանգում 11 երեխա զոհվել է  ավտովթարի ժամանակ։

Ինչպես հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելուվ տեղի իշխանություններին, 15 երեխաներ տեղափոխող երթուղային մեքենան ընկել է Գուիսի քաղաքի մերձակայքում գտնվող լճակի մեջ։ 3 երեխա մահացել են տեղում, եւս երեքը ստացված վնասվածքներից մահացել են հիվանդանոցում։ 4 երեխա գտնվում է հոսպիտալում։

Ոստիկանությունը կալանավորել է երթուղայինի վարորդին։ Պատահարի պատճառներն ու հանգամանքները պարզվում են։