Սիդնեյում, Սանտա Կլաուսի հագուստով տղամարդն առեւտրական կենտրոնում գտնվող խանութ է թալանել։ Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ի երեկոյան՝ Լիվերպուլի շրջակայքում։ Ոստիկանությունը փորձում է հայտնաբերել չարագործին։
Առկա տվյալների համաձայն՝ Սանտան առեւտրական կենտրոն է մտել այն ժամանակ, երբ տվյալ խանութն արդեն փակ էր։ Նա կոտրել է դուռը, բացել է անվտանգության պահարանն ու վերցնելով կանխիկ փողերը, լքել է հանցագործության վայրը։ Թե ինչքան փող է նա վերցրել խանութից, հայտնի չէ։
Ինչպես հայտնում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով ABC News-ը, Սանտա Կլաուսին տեսել են խանութից դուրս գալիս՝ ապրանքների համար նախատեսված սայլակով, որի մեջ պարկ կար։ Տղամարդուն նկարահանել է տեսախցիկը, սակայն նրա դեմքը չի երեւում, քանի որ այն ծածկված է եղել սպիտակ մորուքով։




























