Անհայտ գողերը  մտել են ֆրանսիացի Ձմեռ պապի` Պեր Նոելի նստավայր: Նրանք կոտրել են եղեւնիները, գողացել փողերը եւ քաղցրավենիքը:

Ըստ ոստիկանության տվյալների` միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ի գիշերը` Վերին Սավոյա նահանգի Քրուզեյ վայրում, որտեղ գտնվում է ֆրանսիացի Ձմեռ պապի «գրասենյակը»:

Չարագործները  կոտրել են մի քանի եղեւնիներ, բոլոր երեք տնակների մուտքի դռները, եւ գողացել դրամարկղի բոլոր միջոցները: Նրանք տարել են նաեւ քաղցրավենիքը եւ Nutella շոկոլադը, հայտնում է «Ռոսբալտը»` վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցներին: 

Ըստ նախնական հաշվարկների` հասցված վնասը կազմում է շուրջ 10 հազար եվրո: Այնուամենայնիվ, իր աշխատանքը Պեր Նոելի գրասենյակը չի դադարեցնի. դեկտեմբերի 24-ին կաթոլիկները տոնում են  ճրագալույցը, իսկ 25-ին` Սուրբ ծնունդը: