Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի ղեկավար եւ Անգլիայի բանկի դրամական քաղաքականության կոմիտեի նախկին անդամ Դե Աննե Ջուլիուսը 2013 թվականին աշխարհի համար նոր ֆինանսական ճգնաժամ է կանխատեսել։ Այդ մասին վկայում են ամենուր գոյություն ունեցող տագնապալի իրավիճակները, գրում է նա The Financial Times թերթի կայքում։
«Մեկ կամ մի քանի երկրներ կլքեն եվրոյի գոտին։ Բռնությունը կարող է տարածվել ողջ Մերձավոր Արեւելքում։ Բացառված չէ, որ ամերիկյան Կոնգրեսը երկիրը «Ֆինանսական անդունդից» հրի դեպի ռեցեսիա։ Հնարավոր է կղզիների շուրջ վեճ ծագի Չինաստանի եւ նրա հարեւանների միջեւ, եւ Միացյալ Նահանգները ստիպված լինի միջամտել»,- Ջուլիուսի կանխատեսումը հաղորդում է InoPressa-ն։
Բայց, նրա կարծիքով, ամենամեծ վտանգն այն է, որ թվարկված իրադարձություններից մեկը, կամ այլ իրադարձություններ «աշխարհը կտանեն դեպի նոր ֆինանսական ճգնաժամի»:
Սա ունի 3 պատճառ. նախ՝ համաշխարհային տնտեսությունը դեռ չի ամրապնդվել 2007-2008 թվականների ճգնաժամից հետո, երկրորդ՝ տնտեսական քաղաքականությունը սպառել է իրեն. ե՛ւ ֆինանսական, ե՛ւ դրամավարկային քաղաքականությունները հասել են իրենց արդյունավետության գագաթնակետին։ Եվ, վերջապես, երրորդ պատճառը՝ դա քաղաքականության թուլությունն է:




























