Մեծ Բրիտանիայում 1990թ. արգելքի վերացումից հետո կանանց թույլ տրվեց ծառայել ռազմածովային ուժերում, իսկ  2012թ. մայիսին առաջին անգամ երկրի պատմության մեջ կինը դարձել է ռազմանավի հրամանատար: 2013թ-ից կանայք կսկսեն ծառայել նաեւ բրիտանական սուզանավերում: Ներկայումս կանայք բանակում կազմում են 9%:

Իսրայելում կանայք զինապարտ են համարվում: 1986 թ-ից բանակ են զորակոչվում  18 տարական չամուսնացած աղջիիները: Նրանց համար պարտադիր զինծառայության ժամկետը 24 ամիս է, կին սպաները  ծառայում են 36 ամիս: Ներկայումս կանայք կազմում են իսրայելական բանակի մինչեւ 33%-ը, սպայական կազմի 26%-ը կանայք են:

Տղամարդկանց հետ հավասար կանյաք ծառայում են նաեւ Իսպանիայում: 1989թ-ից հանվել են բոլոր սահմանափակումները: Ներկայումս ԶՈւ 14%-ն են կազմում կանայք:

Իտալիայում կանայք բանակում ծառայում են 2000 թ-ից: Իտալուհիները կարող են ծառայության անցնել ԶՈւ բոլոր ստորաբաժանումներում, բացի ստորջրյա նավատորմից եւ հատուկ նշանակության ջոկատներից: Ներկայումս ավելի քան 10 հազ. կին է ծառայում երկրի բանակում:

Կանադայում առաջին անգամ կանայք տղամարդկանց հավասար սկսել են ծառայել 1895 թ-ից: 2001թ-ին վերացվել է նաեւ վերջրին արգելքը. կանայք իրավունք են ստացել ծառայել նաեւ կանադական սուզանավերի վրա:

Չինաստանում կանայք պարտադիր զինծառայության ենթակա չեն, սակայն 1952թ-ին կանայք սկսել են ծառայել տրանսպորտային ավիացիայում, իսկ 2009թ-ին նրանց թույլ է տրվել դառնալ կործանիչների օդաչուներ:  1995թ-ից աղջիկները ծառայում են ռազմածովային ուժերում, 2012թ. սեպտեմբերին առաջին կանայք տեղաբաշխվել են ռազմանավերի վրա:

ԱՄՆ-ում կանանց թույլատրվել է զինծառայության անցնել 1942 թ-ին:  Ներկայումս կանայք կազմում են ամերիկյան զինուժի մոտ 20%-ը: Ներկայումս ամերկացի կանայք ներկայացված են ԶՈւ բոլոր ստորաբաժանումներում, բացի հատուկ նշանակության ջոկատներից:

Թուրքիայում  ռազմական շրջանում բանակ կարող են զորակոչվել 20- 46 տարեկան կանայք:

Ֆրանսիական բանակը Եվրոպայում ամենաֆեմինիզացվածն է: Այստեղ եւս կանայք ծառայում են բոլոր ուժերում, բացի արտասահմանյան լեգեոնից, ռազմածովային ուժերից:

Գերմանիայում 1975թ-ին կանայք ծառայում են սանիտարական ջոկատներում,  իսկ 2001 թ-ից  նրանք սկսել են ծառայության անցնել ռազմական ստորաբաժանումներում: Ներկայումս պայմանագրային հիմունքներով ծառայության են անցնում  17 հազ. կանայք:

Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերը համալրվում են կամավորական սկզբունքով:  300 հազ. զինծառայողներից 3,9 հազարը կանայք են:  2011թ-ին Ճապոնիայի պաշտպանության նախարարությունն ընդունել է զինծառայողների գենդերային հավասարությունն ապահովելու պլան:

Ռուսաստանի զինված ուժերում էլ ծառայում են մոտ 47 հազ. կանայք, ավելի քան  34 հազարը` պայմանագրային հիմունքներով: