Պակիստանի Իսլամական Հանրապետությունը դեկտեմբերի 24-ին պաշտոնապես ճանաչել է  Կոսովոյի Հանրապետության անկախությունը: Այդ մասին ասված է երկրի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

Անգլալեզու պակիստանյան The Express Tribune թերթը հայտնում է, որ Կոսովոյում Պակիստանի դեսպան կդառնա Թուրքիայում Իսլամական Հանրապետության  դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը: 

Այդպիսով, Պակիստանը դարձավ 98-րդ եկիրը, որը ճանաչում է Կոսովոյի անկախությունը: Այն ճանաչվել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի ե մի շարք այլ երկրների կողմից: Անկախության ճանաչման դեմ են Ռուսաստանը, Չինաստանը եւ Իսպանիան, հայտնում է rbc-ն:

Կոսովոյի Հանրապետությունը, որը նախկինում Հարվսլավիայի կազմում ինքնավար երկրամաս էր, անկախություն է ձեռք բերել 2008թ. փետրվարին: Կոսովոյի բնակչության 90%-ը ալբանացիներ են: Բայց սերբ բնակչությունը չի ճանաչում օրինական այն կառավարությունը, որը բաղկացած է ալբանացիներից: