ԱՄՆ-ի Վեբստեր քաղաքում տղամարդը միտումնավոր հրդեհել է իր տունը եւ մեքենան, որպեսզի կրակի  դեպքի վայր ժամանած հրշեջներին:

Նյու Յորք նահանգի ոստիկանությունում հայտնել են, որ  հրդեհն սկսվել էր  տեղական ժամանակով առավոտյան ժամը վեցին:  Ժամանել են չորս հրշեջներ: Նրանք արդեն մարելիս են եղել կրակը, երբ 62-ամյա Վիլյամ Շպենգլերն սկսել է կրակել: Երկու հրշեջ մահացել են տեղում, մյուս երկուսը փորձել են փախչել, սակայն վիրավորվել են: Ոստիկանների ժամանման պահին հրաձիգն արդեն ինքնասպան էր եղել, հայտնում է TLTNews-ը:

Հրդեհը ոչնչացրել է յոթ տներ եւ մի քանի մեքենա: Ոստիկանությունում անհանգստանում են, որ այդ շինությունների որոշ բնակիչներ կարող էին մահանալ այդ փլատակների տակ, այդ թվում Շպենգլերի քույրը, գրում է gazeta.ru-ն:

Հայտնի է, որ նախկինում Շպենգլերը 17 տարի բանտում էր եղել սեփական տատիկի սպանության համար, իսկ վերջին ժամանակներս տառապում էր հոգեկան խանգարումներով: