Գվատեմալայում անհայտ անձինք սպանել են յոթ մարդու, այդ թվում՝ երկու պաշտոնյաների։ Մարմիններին բենզին են լցրել եւ այրել։
Զոհվածների թվում է Չիկիմուլա դեպարտամենտի դատախազ Յոլանդա Օլիվարեսը եւ Էլ Պրոգրեսո դեպարտամենտի սոցիալական աշխատանքների քարտուղարության ղեկավար Ջենիֆեր Կարոլինա Մոսկոզոն։
Նախանական տվյալով՝ կանայք ավտոմեքենայով գնալիս են եղել, երբ նրանց սկսել են հետապնդել կասկածելի մեքենաներ։ Զոհերից մեկը հասցրել է հեռախոսով այդ մասին իրազեկել հարազատներին։ Հետո անհայտ անձինք կանգնեցրելեն նրանց, սպանել բոլոր ուղեւորներին, մեքենաներին բենզին լցրել եւ այրել, հայտնում է FederalPressWorldNews-ը։
Կողքին ավտոմեքենա է հայտնաբերվել երեք տղամարդկանց դիակներով, որոնք պատահաբար ականատես էին դարձել։ Զոհերի ինքնությունը դեռ չի հաստատվել։





























