«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախկին անդամ Սմբատ Այվազյանը ասել էր, որ ԲՀԿ-ն իշխանության կողմից ստեղծված կեղծ այլընտրանքային ուժ է, որը կատարել է քաղաքական հանցագործություն՝ իր կես միլիոն ընտրողներին հուսախաբ անելով։ Այս հայտարարության վերաբերյալ «Իրավունք» թերթը փորձել է ստանալ ԲՀԿ մամուլի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանի մեկնաբանությունը։
«Չգիտեմ՝ նույնիսկ արժե՞ իջնել այդ մակարդակին, որպեսզի պատասխանեմ այդ անտակտ արտահայտությանը, բայց երեւի վերջին անգամ արժե։ Ճիշտն ասած, ես չեմ կարողանում հիշել, թե այդ անձնավորությունը երբ է վերջին անգամ լուրջ քաղաքական որեւէ գործում մասնակից եղել։ Բայց ամեն դեպքում կարծում եմ նա հաստատ վերջինն է, ով փորձում է ցեխ շպրտել ԲՀԿ-ի վրա, որովհետեւ բոլոր դժկամ ու անբարյացկամ մարդիկ առաջնորդվում են մի ժողովրդական անեկդոտի սկզբունքով՝ իբր գործերս լավ էր, հարեւանս էլ Մերսեդես առավ։ Այդ մարդկանցից նա վերջինն է, որովհետեւ դրանք բոլորն այնքան ցեխ շպրտեցին ԲՀԿ-ի վրա ու պատասխան ստացան ԲՀԿ-ից ու նրա կողմնակիցներից, իհարկե, տարբեր ու ոչ հաճելի հայտարարությունների տեսքով։ Իրենք էլ արդեն չեն շարունակում իրենց գործը։ նա երեւի վերջին տիպն է։
- Իսկ միգուցե դա յուրահատուկ միջո՞ց է ԲՀԿ-ի միջոցով ինքնագովազդով զբաղվել ու եւս մեկ անգամ իր մասին հիշեցնել։
Լրագրողի հմտորեն մատուցված այս հարցին Ուրիխանյանը ուրախությամբ համաձայնել է»,- գրում է «Իրավունքը»։





























