Վերջացող տարվա գլխավոր իրադարձություններն, որոնք արտացոլվել են ռուսական ԶԼՄ-ներում, դարձել են Սրիրայում սկսված հակամարտությունները, Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստանի նախագահ ընտրվելը եւ ռուսական ընդդիմության զանգվածային բողոքի ցույցերը, վկայում են «Մեդիալոգիա» ընկերության հետազոտության արդյունքները։
«Մեդիալոգիա» ընկերության արդյունքների աղուսյակում 4-րդ տեղում հայտնվել է ընթացիկ տարվա նոյեմբերին ծագած զինված հակամարտությունը Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ, դրան հաջորդում են ԱՄՆ-ում Օբամայի՝ նախագահի պաշտոնում վերընտրվելը եւ Կրասնոդար երկրամասի Կրիմսկ քաղաքում տեղի ունեցած կործանարար ջրհեղեղը։ Աղյուսյակի 7-րդ տեղում գտնվում է ԱՄՆ-ում «Մագնիտսկիի օրենքի» ընդհունումը եւ Պետդումայի կողմից «Դիմա Յակովլեւի օրենքի» ընդունումը։ Դրանց հաջորդում է Վրաստանում Բիձինա Իվանիշվիլիի ընդդիմադիր կոալիցիայի՝ «Վրացական երազանք»-ի հաղթանակը խորհրդարանական ընտրություններում եւ Sukhoi Superjet-100 ինքնաթիռի վթարը Ինդոնեզիայում փորձնական թռիչքի ժամանակ։ Հաջոորդ նշանակալի իրադարձություններն են դարձել պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի եւ գյուղատնտեսության նախարար Ելենա Սկրինիկի հրաժարականները։
11-րդ տեղը զբաղեցրել է «Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Գենադի Գուդկովի՝ սեպտեմբերին մանդատից զրկվելը, երբ նրա մոտ հայտնաբերում են ապօրինի գործարարություն։ Հաջորդ ուշագրավ փաստը դարձել է Թաթարստանի մուֆտի Իլդուսա Ֆայզվի հանդեպ կատարված մահափորձը։ Հիսուս Փրկչի վանքում Pussy Riot-ի աղմկահարույց «պանկ աղոթք»-ն եւ դրան հետեւած դատավարական գործընթացը, որի արդյունքում խմբի 3 կին մասնակիցներ դատապարտվել են 2 տարվա ազատազրկման ԶԼՄ-ների համար ընդհամենը 13-րդն են, հայտնում է BFM.RU-ն։
Հաջորդը դարձել է նահանգապետի ընտրության համակարգում մտցված փոփոխությունները՝ սկսած ուղիղ քվեարկում կատարելու անցումից մինչեւ տարածաշրջանների ղեկավարներ նշանակաելու մասին նոր օրինագծի ընդհունումը։ 15-րդ տեղը զբաղեցրել է սնանկացած «Ланта-тур вояж» ուղեւորական կազմակերպությունը, ապա գալիս են Ֆրանսիայում նախագահական ընտրությունները, որում հաղթել է Ֆրանսուա Օլանդը։ Հաջորդ հորիզոնականը զբաղեցնում է Տյումենում «ՅՈւԹեյր» ավիաընկերության ATR-72 ինքնաթիռի աղետը, ապա գալիս է եւս մեկ ողբերգական պատահար՝ ՃՏՊ հետեւանքով հայտնի դերասանուհի Մարիա Գոլուբի մահը։ Վերջին երկու հորիզոնականները զբաղեցնում են ԱԽՏՀ գագաթնաժողովը Վլադիվաստոկում եւ Լոնդոնում կայացած ամառային Օլիմպիական խաղերը։





























