Սպիտակ տունն արգելափակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «Մագնիտսկիի ցուցակում» ներառելու խնդրագիրը: Համապատասխան մեկնաբանություն է տեղադրվել We The People կայքում, որտեղ տեղադրվում են ԱՄՆ նախագահին հասցեագրված խնդրագրերը:

Փաստաթուղթն արգելափակվել է այն պահին, երբ արդեն 12 հազարից ավելի մարդ էր ստորագրել:

«Նահանգները ձեզ պես մտահոգված է ՌԴ Պետդումայի օրինագծի ընդունմամբ, որն ԱՄՆ քաղաքացիներին արգելում է ռուս երեխաների որդեգրումը: Մենք այդ հարցերը կբարձրացնենք Ռուսաստանի կառավարության հետ երկխոսության ընթացքում», - ասված է մեկնաբանությունում:

Բացի այդ, ԱՄՆ-ին նախկինի պես մտահոգում նրանց անպատժելիությունը, ովքեր 2009թ. մասնակցել են փաստաբան Սերգեյ Մագնիտսկիի մահվանը: Վաշինգտոնը մտադիր է հետագայում էլ պատասխանատվության ենթարկել այդ անձանց:

Polit.ru-ն հայտնում է, որ նման բացատրություն է հրապարակվել մեկ այլ խնդրագրի ներքո, որը պահանջում էր ցուցակում ընդգրկել ՌԴ պատգամավորներին:

Հիշեցնենք, Ռուսաստանի Պետդուման դեկտեմբերի 19-ին երկրորդ ընթերցմամբ հավանություն էր տվել օրինագծին, որն   ԱՄՆ քաղաքացիներին արգելում է ռուս երեխաների որդեգրումը, ինչպես նաեւ այդ ոլորտում միջնորդ կազմակերպությունների գործունեությունը: Օրենքը պետք է ռուսական պատասխանը դառնար «Մագնիտսկիի ցուցակին»: