Մյանմարական Air Bagan ավիաընկերության՝ Յանգոն-Մանդալայ-Խեխո երթուղով թռչող մարդատար օդանավը հարկադրաբար վայրէջք է կատարել Մյանմարի արեւելքում։ Նա վայրէջք է կատարել Խեխոյի օդանավակայանից 3 կմ հեռու՝ ուժեղ ձնաբքի պատճառով։ Ժայռին բախվելու հետեւանքով՝ օդանավն սկսել է այրվել։

Օդանավում եղել է 71 մարդ։ Արտակարգ պատահարի հետեւանքով զոհվել է մեկ անչափահաս. վնասվածք է ստացել 11 մարդ, հաղորդում է Associated Press-ը։

Բացի այդ, օդանավը վայրէջքի ժամանակ վնասել է երկու հեծանվորդի, որոնցից մեկը մահացել է, գրում է «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ն։

Ինչպես հաղորդում է Utro.ru-ն, ուղեւորների մեծ մասը օտարերկրացի զբոսաշրջիկներ են եղել։ Օդանավը Յանգոնից՝ Մյանմարի ամենամեծ քաղաքից, օդ է բարձրացել այսօր առավոտյան։ Այն ուղեւորվում էր հյուսիսային Շան Նահանգ՝ Խեխո քաղաք, Ինլե լճի մոտ, որի մերձակայքում բնակվում է 70 հազար մարդ։ Լիճն ու նրան շրջապատող տարածքը համարվում են Մյանմարում զբոսաշրջիկներին գրավող գլխավոր վայրերից մեկը։