Հունվարի 24-30-ը Մոսկվայի պատրիարքարանի` ՌԴ Զինված ուժերի և արդարադատության նախարարության հետ հարաբերությունների բաժինը կազմակերպել էր «Եկեղեցու և պետության հարաբերությունները արդարադատության և կրթության ոլորտներում» խորագրով հանդիպումներ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում Մայր Աթոռի տեղեկատվական բաժնից, այդ ժողովների նպատակն էր հնարավոր ուղիների որոնումը` առավել արդյունավորելու համար երկու կառույցների միջև հարաբերությունները հիշյալ ոլորտներում, և դրանով նպաստելու հասարակության մեջ քրիստոնեական սիրո և հանդուրժողականության ավելացմանը:

Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ, այդ ժողովին մասնակցել է Մայր Աթոռի միաբան Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը և հանդես եկել «Արդարադատության ոլորտում Եկեղեցու և պետության հարաբերությունները Հայաստանում» զեկույցով: