Դեկտեմբերի 25-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի օժանդակությամբ պատրաստված «Զինվորական առաջնորդություն. զինվորական կոլեկտիվի արդյունավետ կառավարման հիմնախնդիրներ» ձեռնարկի եւ «Բարեվարքության ամրապնդումը եւ կոռուպցիայի նվազեցումը պաշտպանության ոլորտում» ժողովածուի թարգմանության շնորհանդեսը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե միջոցառմանը մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան պաշոնատար անձինք, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչները, Ձեռնարկի համահեղինակները, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Ա. Կիրակոսյանը:
Շնորհանդեսից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Ա. Սորոկինը ստորագրել են ՀՀ ՊՆ եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ 2013թ. համագործակցության ծրագիրը:
































