Հայաստանի Հանրապետության կառավարության եւ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջեւ ստորագրվել է Հայաստանում չիպերի արտադրության գործարան հիմնելու հուշագիր: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոնը:
Հուշագիրը ստորագրվել է դեկտեմբերի 13-ին` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ԱՄՆ կատարած այցելության ընթացքում:
Նշենք, որ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության սեփականատերն արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն է: Ընկերությունը չիպերի արտադրություն ունի նաեւ Արգենտինայում:





























