Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքի ղեկավարած կուսակցության անդամ, պատգամավոր Յասին Մեջիդը կոչ է արել անարձագանք չթողնել երկրի ներքին գործերին Թուրքիայի վարչապետի խառնվելու փաստը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Իրաքի խորհրդարանի պատգամավոր Յասին Մեջիդը նշել է, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակաբար խառնվում է Իրաքի ներքին գործերին, ինչի համար անհրաժեշտ է Իրաքից վտարել Թուրքիայի դեսպանին։
«Վերջին ժամանակներս Էրդողանը շատ է խառնվում Իրաքի ներքին գործերին։ Իսկ նա ինչո՞ւ չի խառնվում Եգիպտոսի, Լիբիայի կամ Թունիսի ներքին գործերին»,-ասել է իրաքցի պատգամավորը։





























