Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով դեկտեմբերի 26-28-ը Երեւանում կգտնվի Ալժիրի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Ալժիրի Նախագահի անվտանգության եւ անդրազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ խորհրդական Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում է նաեւ Հայաստանում Ալժիրի արտակարգ եւ լիազոր դեսպան Սմայիլ Շերգին (նստավայրը` Մոսկվա):

ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, թե այցի ընթացքում նախատեսվում են ալժիրյան պատվիրակության հանդիպումները Հայաստանի նախագահի, ԱԱԽ քարտուղարի, ՀՀ պաշտպանության նախարարի, ոստիկանապետի հետ:

Արթուր Բաղդասարյանի եւ Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում կքննարկվի անվտանգության ոլորտում հայ-ալժիրյան երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: