Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA) մտահոգություն է հայտնել ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելի` Հայոց ցեղասպանության հարցում ունեցած դիրքորոշման կապակցությամբ:
«Մենք մտահոգված ենք սենատոր Հեյգելի` քրիստոնեական ազգի դեմ կատարված հանցագործության վերաբերյալ Անկարայի քաղաքականությանն աջակցող դիրքորոշմամբ: Հանցագործությունը մինչ օրս անպատիժ է եւ որոշում է Հայաստանի եւ տարածաշրջանի մեծ մասի նկատմամբ ժամանակակից Թուրքիայի քաղաքականությունը»,- «Commentary»-ին տված հարացազրույցում ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Ավելի վաղ Հեյգելը դեմ էր հանդես եկել ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանչման դեմ եւ հրաժարվել էր ասել, հավատում է, թե ոչ, որ 1915 թ-ին մեկ միլիոնից ավելի հայերի կոտորածը ցեղասպանություն էր, թե ոչ: Նրա խոսքով` պետք է երկարատեւ խաղաղություն հաստատել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, իսկ 1915թ. իրադարձությունները թողնել պատմությանը:
«Վաշինգտոնում շատ դաշնակիցներ ու համախոհներ ունեցող Ամերիկահայ համայնքի կողմից քննադատությունը կարող է Սենատում հարցեր առաջացնել պաշտպանության նախարարի պաշտոնում Հեյգելի առաջադրման հետ կապված»,-գրում է «Commentary»-ին:





























