Հայաստանի եւ Թուրքմենստանի կառավարությունները համաձայնության են եկել փոխադարձության սկզբունքով առեւտրային ներկայացուցչություններ բացել: Համաձայնագրին թույլտվություն տալու հարցը ներառված է ՀՀ կառավարության դեկտեմբերի 27-ի նիստի օրակարգում:
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացրած տեղեկանքի` համաձայնագրի կնքումը նախաձեռնել է թուրքմենական կողմը: Համաձայնագրով նախատեսվում է նաեւ այլ քաղաքներում ներկայացուցչության բաժանմունքների հիմնում:
Համաձայնագրով սահմանվում է, որ առեւտրական ներկայացուցչությունները գործում են իրենց երկրների կառավարությունների անունից և հանդիսանում են տվյալ երկրի դեսպանատան բաղկացուցիչ մասը:





























